հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հանցագործների նպատակը վճարային տերմինալը կողոպտելն էր. զինված են եղել դիմակներով ու երկաթե ձողերով

Հանցագործների նպատակը վճարային տերմինալը կողոպտելն էր. զինված են եղել դիմակներով ու երկաթե ձողերով

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անվտանգության ծառայության աշխատակիցները նոյեմբերի 19-ից լույս 20-ի գիշերը կանխել են «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի ստորգետնյա անցման վճարային տերմինալի կողոպուտի փորձը:

ՀԿԵ-ից հայտնում են, որ երկու անհայտ անձինք, զինվելով դիմակներով և երկաթյա ձողերով, ժամը 5-ի սահմաններում կողոպտելու նպատակով փորձել են ջարդել «Սասունցի Դավիթ» երկաթուղային կայարանի ստորգետնյա անցման տարածքում տեղակայված վճարային տերմինալն ու սուրճի-մեքենան:

Չնայած ուշ ժամին՝ ընկերության աչալուրջ աշխատակիցների կողմից օրինազանցներից մեկի փախուստը կանխվել է, և նա հանձնվել Ոստիկանության աշխատակիցներին: Երկրորդ անձի ինքնությունը նույնպես հայտնի է, սակայն վերջինս դեռևս գտնվում է փախուստի մեջ։

Պատահարն արձանագրվել է նաև «ՀԿԵ» ՓԲԸ տեսանկարահամնան համակարգի միջոցով:

  • Կիսվել: