շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
«40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողում». Համբիկ Սասունյանը Հայաստանում է

«40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողում». Համբիկ Սասունյանը Հայաստանում է

1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիքանին սպանելու մեղադրանքով դատապարտված եւ վաղաժամկետ ազատ արձակված Համբիկ Սասունյանը ժամանել է Հայաստան:Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ ԱՄՆ գրասենյակը:

«Ամենայն ուրախությամբ գրում եմ ձեզ Հայաստանից: Մոտավորապես 40 տարի անց պատիվ ունեմ լինելու հայրենի հողի վրա, խմել հայրենի ջուրը, շնչել ջուրը եւ զգալ ընտանեկան ջերմությունը», - գրել է Համբիկ Սասունյանը:

Համբիկ Սասունյանը «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ է եղել:

  • Կիսվել: