կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Համազգային թատրոնը ամանորյա ներկայացումներով հանդես կգա Արցախում

Համազգային թատրոնը ամանորյա ներկայացումներով հանդես կգա Արցախում

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը դեկտեմբերի 22-ից 28-ը հյուրախաղերով կներկայանա Արցախի տարբեր քաղաքներում՝ փոքրիկ արցախցիներին նվիրելով ամանորյա հեքիաթ և ժպիտներ:

Արցախցի փոքրիկները հնարավորություն կունենան դտել «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» սիրված հեքիաթի բեմադրությունը:

«Սպիտակաձյունիկը» գերմանական ժողովրդական հեքիաթը մշակել են Գրիմ եղբայրները: Հեքիաթի գլխավոր հերոսուհին գեղեցկուհի արքայադուստր Սպիտակաձյունիկն է, որին սիրահարվում է արքայազնը, իսկ նրա մտերիմ ընկերներն են դառնում անտառի կենդանիներն ու  յոթ թզուկները:

  • Կիսվել: