ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Համազգային դրամահավաք. հավաքագրվել է 67,012,991 ԱՄՆ դոլար

Համազգային դրամահավաք. հավաքագրվել է 67,012,991 ԱՄՆ դոլար

Համազգային դրամահավաք. այս պահի դրությամբ հավաքագրվել է ավելի քան  67,012,991 ԱՄՆ դոլար: Միասին անպարտելի ենք:

Հանգանակություն կատարելու համար մուտք գործեք www.himnadram.org կայք և կատարեք ձեր նվիրատվությունը` ուղղված հայրենիքի պաշտպանությանը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

  • Կիսվել: