չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Համայնքի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճոպանուղին վերադառնալու է ալավերդցիների կյանք. «Ապրելու երկիր» կուսակցության հաշվետվությունը

Համայնքի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճոպանուղին վերադառնալու է ալավերդցիների կյանք. «Ապրելու երկիր» կուսակցության հաշվետվությունը

2021-ին տեղի ունացած ընտրությունների ադյունքում ՛՛Ապրելու երկիր՛՛ կուսակցությունը ներկայություն է ապահովել 12 համայնքում՝ հաղթելով Նոյեմբերյանում և ստանձնելով համատեղ կառավարում Տաթևում: Այս մասին ՛՛Ապրելու երկիր՛՛ կուսակցության համագումարի ժամանակ ասաց Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով՝ Նոյեմբերյան համայնքում ընտրություններից հետո ընդամենը 1 տարում կուսակցությունն իրականացրել է մեծածավալ ծրագրեր, առաջիկայում էլ նախատեվում է վերակառուցել Նոյեմբերյանի ֆոտբոլային մարզադաշտը:

Աշխատանքներ են իրականացվել նաև Ալավերդիում, մասնավորապես՝ լուսավորվել է Սանահինի քարե կամուրջը, քաղաքի սրտում ժայռին պատկերված՝ Հովհաննես Թումայանի խճանկարը և այլն:

՛՛Կատարվում է Ալվերդու բնակիչների երազանքը՝ քաղաքի խորհրդանիշը, համայնքի համար ռազմավարական նշանակություն ունեցող ճոպանուղին վերադառնալու է ալավերդցիների կյանք՛՛,-նշեց Մանուկյանը:

 

  • Կիսվել: