երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կօտարվեն բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով

Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կօտարվեն բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով

ՀՀ հողային օրենսգրքում կատարված փոփոխությունները և դրանցից բխող իրավակարգավորումների կատարելագործման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 2–ի նիստում ընդունել է որոշում։

Որոշմամբ հաշվի է առնվել Կառավարության կողմից որդեգրված այն քաղաքականությունը, համաձայն որի՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարումը աճուրդային եղանակով իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով։

Առաջարկվող մոտեցումը միտված է ապահովելու գործընթացի առավելագույն թափանցիկություն, մրցակցային հավասար պայմաններ և հանրային վերահսկողության բարձր մակարդակ։ Էլեկտրոնային համակարգի կիրառումը հնարավորություն է տալիս նվազեցնել մարդկային գործոնի ազդեցությունը, կրճատել վարչարարական ծախսերն ու ժամկետները, ապահովել տեղեկատվության հասանելիություն շահագրգիռ անձանց համար և կանխել հնարավոր չարաշահումները։

Որոշմամբ սահմանվել է, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարվում են բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով։

  • Կիսվել: