կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Համատիրությունների վերացում, Վաղարշյան - Կոմիտաս խաչմերուկի նոր էստակադա. Խաժակյանի՝  Երեւանի զարգացման 10 առաջարկները

Համատիրությունների վերացում, Վաղարշյան - Կոմիտաս խաչմերուկի նոր էստակադա. Խաժակյանի՝ Երեւանի զարգացման 10 առաջարկները

Երևանի ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ներկայացրել է Երևանի զարգացման «10 առաջնահերթ առաջարկ» ծրագիրը։

«Լուսավոր Հայաստան»-ից հայտնում են, որ Դավիթ Խաժակյանը պատրաստ է իրատեսական ծրագրեր ունեցող քաղաքապետի թեկնածուների հետ հանրային քննարկել և բանավիճել։

Երևանի զարգացմանը միտված 10 առաջարկները ներկայացնում ենք ստորև, իսկ առաջիկայում տեսանյութերի միջոցով կներկայացվեն իրագործման մանրամասները.

- Համատիրությունների վերացում

- Մյասնիկյան պողոտայի բեռնաթափում՝ դարձափոխային երթևեկության միջոցով

- «Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկի բեռնաթափում՝ նոր էստակադի միջոցով

- Դավթաշենի կամրջի բեռնաթափում՝ Վաղարշյան - Կոմիտաս խաչմերուկի նոր էստակադի միջոցով

- Փոքր կենտրոնի բեռնաթափում՝ նոր վերգետնյա և ստորգետնյա ավտոկայանատեղիների միջոցով

- Քաղաքային աղճատված դիմագծի վերականգնում՝ համալիր կանոնակարգումների միջոցով

- Փոշու մակարդակի նվազեցում՝ շինհրապարակները նորարական մեթոդներով կամզակերպելու միջոցով

- Երևանի զարգացման համապարփակ ծրագրի մշակում (Master Plan)

- Վթարային շենքերի վերաբնակեցում

- Լքյալ կոմերցիոն տարածքների օգտագործում՝ «Մաստեր պլանի» համաձայն:

  • Կիսվել: