չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Համար 1 երթուղում գործարկվել է մեկանգամյա օգտագործման QR code տոմսային տեսակը

Համար 1 երթուղում գործարկվել է մեկանգամյա օգտագործման QR code տոմսային տեսակը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրի շրջանակում նախատեսված միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը սկսվել է պիլոտային ներդրումով՝ համար 1 երթուղում: Փորձարկման նպատակով գործարկվել է մեկանգամյա օգտագործման QR code տոմսային տեսակը:
 
Համակարգից օգտվելու համար տոմսեր կարելի է ձեռք բերել N 1 երթուղու երկայնքով տեղակայված կանգառների հարակից տարածքներում առկա «ԹելՍել» վճարային տերմինալներից և Telcell բջջային հավելվածի միջոցով:
 
Հարցերի դեպքում քաղաքապետարանից խորհուրդ են տալիս զանգահարել ավտոբուսներում տեղադրված վալիդատորի էկրանին նշված հեռախոսահամարով:

 

  • Կիսվել: