ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Համաքաղաքացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. դեպքը տեղի է ունեցել մեքենայի սրահում

Համաքաղաքացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ. դեպքը տեղի է ունեցել մեքենայի սրահում

Փետրվարի 25-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում է ստացվել, որ պարանոցի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 57-ամյա տղամարդ: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը:

Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չէ հաղորդում և բացատրություն տալու:

Բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 00.10-ի սահմաններում Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի շենքերից մեկի բակում 57-ամյա տղամարդու «Միցուբիշի» մակնիշի մեքենայում վիճաբանություն է եղել նրա և 44-ամյա համաքաղաքացու միջև, որի ընթացքում 44-ամյա տղամարդը դանակահարել է 57-ամյա համաքաղաքացուն:

Ժամը 02.05-ին 44-ամյա մասիսցին բերման է ենթարկվել բաժին, որտեղ խոստովանել է, որ ինքն է դանակահարել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն: Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: