ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ

Հունվարի 24-ին` ժամը 10.50-ին, «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով ու քերծվածքներով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա երիտասարդ: Նա հայտնել էր, որ վնասվածքներն ընկնելու հետևանք են:
Աշտարակի համայնքային ոստիկանները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ ժամը 10.00-ի սահմաններում Բազմաղբյուր գյուղի դաշտամիջյան հատվածում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված երիտասարդին դանակահարել էր 23-ամյա համագյուղացին:

Նա Բազմաղբյուր գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին, որտեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է արնանման հետքերով ծալովի դանակ: Երիտասարդը խոստովանել է, որ ինքն է դանակահարել 32-ամյա համագյուղացուն:
Բազմաղբյուրցի 23-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: