չորեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2026
Համակարգչային շերտագրման (KT) սարք` Արարատի ԲԿ-ին. Ավանեսյան (տեսանյութ)

Համակարգչային շերտագրման (KT) սարք` Արարատի ԲԿ-ին. Ավանեսյան (տեսանյութ)

Համակարգչային շերտագրման (KT) սարք` Արարատի ԲԿ-ին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
 
՛՛Տարիներ շարունակ մարզաբնակ մեր քաղաքացիները Երևան են եկել այս ծառայությունից օգտվելու համար, հիմա տեղում` ապահովագրության շրջանակում այն հասանելի է: Մեկ շաբաթում 25 քաղաքացի է օգտվել ծառայությունից, որից 14-ը ապահովագրության շրջանակում:
 
Մեր քաղաքացիներին բուժծառայությունների ֆիզիկական և ֆինանսական հասանելիության ապահովումը մեր առաջնահերթությունն է՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: