երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Համացանցում նոր խաբեություն է տարածվում՝ Գարիկ Մարտիրոսյանի անվան շահարկմամբ. Armenian PDPA

Համացանցում նոր խաբեություն է տարածվում՝ Գարիկ Մարտիրոսյանի անվան շահարկմամբ. Armenian PDPA

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ վերջին օրերին համացանցում նոր խաբեություն է տարածվում, որի հիմքում հեշտ գումար աշխատելու վերաբերյալ հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանի կեղծ հարցազրույցն է:

«Հայաստանյան լրատվամիջոցներից մեկի կեղծ էջում հրապարակված հարցազրույցում հաղորդավարն իբրև թե բացահայտում է մի կայք, որի միջոցով փոքր ներդրում կատարելով` հնարավոր է մեծ գումարներ վաստակել: Իրականում նման հարցազրույց հաղորդավարը չի տվել, և վերջինիս անունից տարածվող կոչը կեղծ է, ու անցնելով նշված հղումով՝ առկա են անձնական տվյալների ու ֆինանսական միջոցների կորստի վտանգ:

Կոչ ենք անում չհավատալ նման հրապարակումներին, և որևէ կայքում գրանցվելուց առաջ ստուգել հրապարակման իսկությունը ու վերջինիսի արժանահավատությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

  • Կիսվել: