կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հալիձորում 77-ամյա քաղաքացին ընկել է ծառից և մոտ 50 մետր գլորվել ձորը

Հալիձորում 77-ամյա քաղաքացին ընկել է ծառից և մոտ 50 մետր գլորվել ձորը

Օգոստոսի 18-ին, ժամը 17:48-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի շենքերից մեկի հարևանությամբ քաղաքացին ընկել է ծառից և հայտնվել ձորում. քաղաքացուն ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Բ․ Ս․-ն (ծնված 1944 թ.) ճանապարհից գլորվել է ձորը (մոտ 50 մ):

Փրկարարները քաղաքացուն հանել են ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային վերջինս տեղափոխվել է Կապան քաղաքի ԲԿ։

  • Կիսվել: