երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հալիձոր գյուղի մոտակայքում փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար

Հալիձոր գյուղի մոտակայքում փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար

Հունվարի 14-ին, ժամը 17:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով ավտոմեքենան արգելափակվել է. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից և Շինուհայրի հենակետից մեկական մարտական հաշվարկ։

Փրկարարները քարշակման միջոցով (մոտ 3 կմ) արգելափակումից դուրս են բերել 3 բեռնատար, որոնք շարունակել են ընթացքը:

  • Կիսվել: