երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հալեպում ՀՀ Հումանիտար առաքելության խմբի մասնագետները շարունակում են օգնություն ցուցաբերել տեղի հայ համայնքին

Հալեպում ՀՀ Հումանիտար առաքելության խմբի մասնագետները շարունակում են օգնություն ցուցաբերել տեղի հայ համայնքին

Հալեպում ՀՀ Հումանիտար առաքելության խմբի մասնագետները շարունակում են իրենց օգնությունը ցուցաբերել տեղի հայ համայնքին:

2023թ. ապրիլի 19-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ և աջակցությամբ` ՀՀ Մարդասիրական խումբն այցելեց և առաջին անհրաժեշտության պարագաներ ու սնունդ հանձնեց Ս.Օ. Խաչի Ազգային Պատսպարանին:

Արարողության ավարտից հետո Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Դավիթ Թադևոսյանը, ՀՀ Մարդասիրական խմբի ղեկավար, Վահան Թադևոսյանը և խմբի անդամները հանդիպեցին Ազգ.Պատսպարանի ղեկավար կազմի և աշխատակիցների հետ՝ բարձր գնահատելով նրանց անշահախնդիր գործունեությունը:

Առիթն օգտագործելով՝ Դ.Թադևոսյանը և Վ.Թադևոսյանն Ազգ.Պատսպարանի ողջ անձնակազմին և փոքրիկներին շնորհավորեցին Սուրբ Հարության (Զատիկ) տոների առթիվ:

  • Կիսվել: