չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Հալեպում բախումների պատճառով հայ համայնքի ներկայացուցիչներին կոչ են անում մնալ իրենց տներում

Հալեպում բախումների պատճառով հայ համայնքի ներկայացուցիչներին կոչ են անում մնալ իրենց տներում

Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչներին կոչ են արել քաղաքում Սիրիայի ժամանակավոր իշխանությունների ուժերի և քրդերի միջև բախումների սկսվելուց հետո մնալ իրենց տներում: Համապատասխան հայտարարությունը հրապարակել է տեղի Գանձասար պարբերականը։

Ավելի վաղ Syrian Observatory For Human Rights մոնիթորինգային կենտրոնը հայտնել էր, որ Շեյխ Մաքսուդ և Ալ-Աշրաֆիե շրջաններում բախումներ են տեղի ունեցել Սիրիայի ժամանակավոր կառավարության հետ կապված ուժերի և քրդական Ասաիշ ներքին անվտանգության ուժերի միջև: Կենտրոնի տվյալներով՝ մարտերի հետևանքով վիրավորների թիվը հասել է 16-ի:

  • Կիսվել: