հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են  «Opel Astra»-ն և «Hyundai Elantra»-ն․ կան տուժածներ

Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Opel Astra»-ն և «Hyundai Elantra»-ն․ կան տուժածներ

Փետրվարի 28-ին, ժամը 22։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Opel Astra» (վարորդ՝ Գ․ Ա․, ծնված 1992 թ․) և «Hyundai Elantra» (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1990 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Ուղևորներ՝ Ս․ Ա․-ն և Կ․ Ա․-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները հոսանաքազրկել են «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան։

  • Կիսվել: