չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Հակոբյանը Զագրեբում մասնակցել է մանկական գիրության թեմայով գագաթնաժողովի

Հակոբյանը Զագրեբում մասնակցել է մանկական գիրության թեմայով գագաթնաժողովի

Զագրեբում մասնակցեցի «Եվրոպական առաջնորդների տիկնանց/ամուսինների գագաթնաժողովին», որի թեման մանկական գիրության եւ ճարպակալման կանխարգելումն ու դրա դեմ պայքարն էր։  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Շատ կարեւոր թեմա, որի շուրջ հնչեցին հիանալի ելույթներ։ Ես անկեղծորեն խոստովանեցի, որ այս թեման «բաց էի» թողել։

«Ես պետք է անկեղծ ասեմ, որ այս թեման իմ ուշադրության կենտրոնում չի եղել թերևս օբյեկտիվ պատճառներով՝ պայմանավորված այնպիսի կարևոր խնդիրներով, ինչպիսիք են պատերազմը, Լաչինի միջանցքի շրջափակումն ու Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում կան բազմաթիվ երեխաներ, որոնք սնունդ ստանալու հետ կապված խնդիրներ ունեն: Բայց ես շատ եմ կարևորում այս թեման, շնորհակալություն եմ հայտնում այստեղ գտնվելուս հրավերի համար։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ջանքեր է գործադրում այստեղ քննարկված խնդիրների կանխարգելման ուղղությամբ, այսուհետ հարցը կլինի իմ ուշադրության կենտրոնում ևս։ Մենք պետք է օր առաջ խնդրի դեմ պայքարենք, որ այն հետո էլի ավելի չբարդանա։

Սիրելի Սանյա, իսկապես շորհակալ եմ նախաձեռնության համար, հրավերի եւ ինձ այս շատ կարևոր խնդրի քննարկմանը մասնակցելու հնարավորություն տալու համար»,-ասացի ես»,-նշել է նա:

  • Կիսվել: