կիրակի, մայիս 29
29 / 5 / 2022
Հակոբ Ճաղարյանը՝ ազգային ավիափոխադրողների անհրաժեշտության մասին

Հակոբ Ճաղարյանը՝ ազգային ավիափոխադրողների անհրաժեշտության մասին

Նախորդ գրառումներումս արդեն անդրադարձել եմ «Ազգային» (National Carrier) և «Դրոշակակիր» (Flag Carrier) հասկացողությունների միջազգային ձևակերպումներին:
Հիշեցնեմ, որ բազմպիսի ամբիոններից բազմիցս հնչեցված` իբր «Ազգային Ավիափոխադրող» նշանակում է պետական գումարներով, արտնություններով, վնասով աշխատող... և այլ նմանօրինակ ներկայացումները բացարձակ ապակողմնորոշում են, և ոչ մի աղերս չունեն իրականության հետ:

Այս մասին իր ֆեյբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, քաղավիացիայի մասնագետ Հակոբ Ճաղարյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․ «ՀԱՅԿԱԿԱՆ (ԱԶԳԱՅԻՆ) ԱՎԻՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(Հատվածներ ՀՀ Կառավարություն ներկայացված «ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի զարգացման Հայեցակարգից)

Նախորդ գրառումներումս արդեն անդրադարձել եմ «Ազգային» (National Carrier) և «Դրոշակակիր» (Flag Carrier) հասկացողությունների միջազգային ձևակերպումներին:
Հիշեցնեմ, որ բազմպիսի ամբիոններից բազմիցս հնչեցված` իբր «Ազգային Ավիափոխադրող» նշանակում է պետական գումարներով, արտնություններով, վնասով աշխատող... և այլ նմանօրինակ ներկայացումները բացարձակ ապակողմնորոշում են, և ոչ մի աղերս չունեն իրականության հետ:

«Ազգային» կոչվում է երկրում գրանցված, տվյալ երկրի օրենքներով աշխատող, երկրի ավիաշուկայի միակ, կամ հիմնական ավիափոխադրողը:
Որն իր հերթին բազմաթիվ քաղաքական և տնտեսական խնդիրների լուծման համար հանդիսանում է ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՔ: (ICAO doc.9626 art. 5.1)

Ոչ մի բառով անդրադարձ չի կատարվում նրա սեփականության ձևին: Այն կարող է լինել պետական, մասնավոր, կամ համատեղ կապիտալով հիմնված:

Ի՞նչ խնդիրներ է լուծում «Ազգային», կամ ավելի ճիշտ կլիներ այն անվանել`«Տեղական» ավիափոխադրողը`

Քաղաքական Ոլորտում

- Քաղաքական անկախություն;
- Պաշտպանվածություն և անդադար կապ աշխարհի հետ ռազմական իրավիճակներում և բնական աղետների դեպքում;
- Կապ արտերկրի հետ;

Տնտեսական ոլորտում`

- Մրցակցություն, (նրանից հետևող արդյունքներով` ծառայությունների որակի բարձրացում և սպասարկման գների նվազում);
- Ավիափոխադրումների ավելի լայն աշխարհագրություն;
- Արտաքին շուկաների սպասարկման հնարավորություն;
- Զբոսաշրջության և տնտեսական այլ ոլորտների զարգացում;
- Աշխատատեղեր և բարձր զբաղվածություն;
- Հարակից ծառայությունների սպառման ծավալների աճ;
- Լրացուցիչ պետական եկամուտներ

Ցանկացած կետ պատրաստ եմ բացել քննարկումներում:

Ցանկանում եմ նշել, որ «Հայեցակարգի» ներկայացված մասի հիմնական կազմողը Վահան Հարությունյանն է 

Հարցերը կարող եք ուղղել նաև նրան

Հաջորդ գրառմանս կանդրադառնամ Ազգային Հարստություն հանդիսացող Օդաչուների, ավիացիոն ինժեներների, օդային երթևեկության կարգավարների (դիսպետչերներ) իրական արժեքին, պատրաստության և կայացման ծախսերին ու կարևորությանը»։

 

  • Կիսվել: