շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հակոբ Սիմիդյանը հուսով է, որ նոր անտառներ հիմնելու համար կկարողանան տարեկան 1,5 միլիոն տնկի ունենալ

Հակոբ Սիմիդյանը հուսով է, որ նոր անտառներ հիմնելու համար կկարողանան տարեկան 1,5 միլիոն տնկի ունենալ

Պետական բյուջեով Շրջակա միջավայրի նախարարությանը  տրամադրվել է 2,1 միլիարդ դրամ՝ անտառների կառավարում ծրագրի համար։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։

«Ծրագրի մեջ ներառված են անտառային կոմիտեի, «Հայ անտառ» ՊՈԱԿ-ի, անտառկառավարման պլանների մշակման համար ծախսերը, ինչպես նաև գումար է տրամադրվել անտառներում վնասակար օրգանիզմների դեմ պայքարի համար։

Բացի այդ, անտառների 6 տնկարաններ ունենք։ Մենք կարողանում են և փակ և բաց արմատային համակարգով տնկիներ ստանալ։ Հուսամ՝ կկարողանանք տարեկան 1,5 միլիոն տնկի ունենալ, որը մեծ մասով կբավարարի նոր անտառներ հիմնելու մեր քաղաքականությանը»,- ասաց Սիմիդյանը։

  • Կիսվել: