երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվեց ինձ վրա. լրագրող Փայլակ Ֆահրադյան

Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվեց ինձ վրա. լրագրող Փայլակ Ֆահրադյան

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը բառացիորեն քիչ առաջ հարձակվեց ինձ վրա: Այս մասին Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է լրագրող Փայլակ Ֆահրադյանը:

«Դեպքը տեղի է ունեցել Երեւանում գործող սրճարաններից մեկում: Երբ ես տեսա, թե ինչպես է աշխատանքային իր ժամերն անցկացնում սրճարանում նախարարը, մոտեցել եմ եւ հարցրել եմ, թե ինչու է աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում: Արշակյանը նախ ասեց, որ գիշերային ժամերին է աշխատում, իր համար բոլոր ժամերն աշխտանքային են: Դրանից հետո խնդրեց անջատել տեսախցիկը, եւ երբ անջատեցի, վերջինս սկսեց ասել, որ ես կհիշեմ այս օրը: Նա սկսեց սպառնալ: Քանի որ տեսախիցիկը անջատված էր, ես ասացի՝ երբ ուզում ես, այդ ժամանակ էլ կարող ենք հիշել, եւ եթե նախարար ես, դա չի նշանակում, որ պետք է ինձ հետ այդ տոնով խոսես: Դրանից հետո ես բարձրցել եմ վերեւ եւ համակարգչով կատարում էի իմ աշխատանքը: Հակոբ Արշակյանը բարձրացավ վերեւ եւ հարձակվեց ինձ վրա«»,-ասաց լրագրողը:

Նա ցույց տվեց վնասված համակարգիչը եւ վնասված ձեռքը՝ նշելով. «Ահա տեսնում եք, որ ձեռքս է վնասվել: Բացի դրանից Արշակյանը հարվածեց իմ համակարգչին, որի հետեւանքով իմ համակարգիչը կոտրվել է, սեղանին դրված հեռախոսս նույնպես վնսվել է: Այստեղ կան տեսախցիկներ, ես պահանջելու եմ, որ սրճարանից հանվեն այդ տեսագրությունները, եւ ներկայացնելու եմ ոստիկանություն: Սա ընդունեք հաղորդում հանցագործության մասին»,-ընդգծեց  Ֆահրադյանը:

  • Կիսվել: