երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել Կութ գյուղի ուղղությամբ

Հակառակորդի կողմից կրակոցներ են հնչել Կութ գյուղի ուղղությամբ

Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում ժամը 22:00-ի սահմաններում կրկին կրակոցներ են հնչել։ Ինչպես Factor.am-ի հետ զրույցում ասաց համայնքապետ Սիմա Չիտչյանը, կրակոցները տարբեր տեսակի զինատեսակներից են եղել։

«Մի կես ժամ տևեց, էլի անկանոն կրակում էին։ Խուճապ չի առաջացել, սովոր ենք։ Այս պահին իրավիճակը հանգիստ է, զոհեր և վիրավորներ չկան»,-հայտնեց Չիտչյանը։

Նշենք, որ վերջին շրջանում հակառակորդը հաճախ է նման սադրանքների դիմում սահմանային հատվածներում։


  • Կիսվել: