Հակակոռուպցիոն կոմիտեի հեղինակությունը ձևավորվում է մեզանից յուրաքանչյուրի աշխատանքով և վարքագծով. Արթուր Նահապետյան
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ:
Արթուր Նահապետյանը Կոմիտեի ծառայողներին շնորհավորել է ՀՀ անկախության տոնի առթիվ՝ ընդգծելով, որ անկախության 35-րդ տարեդարձը հնարավորություն է գնահատելու ոչ միայն անցած ճանապարհը, այլև գիտակցելու մեր պատասխանատվությունը պետության և հասարակության առջև:
«Անկախությունը մեր ժողովրդի կարևորագույն ձեռքբերումն է, որի ամրապնդումը յուրաքանչյուրիս ամենօրյա աշխատանքի արդյունքն է: Այս համատեքստում կարևոր առաքելություն ունի նաև Հակակոռուպցիոն կոմիտեն: Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը միայն իրավապահ գործունեություն չէ, այն արդարության, օրինականության և պետության նկատմամբ վստահության ամրապնդման կարևոր պայման է»,-նշել է Արթուր Նահապետյանը:
Կոլեգիայի նիստի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից Անկախության տոնի առթիվ մի շարք ծառայողներ արժանացել են գերատեսչական տարբեր պարգևների:
Մասնավորապես՝ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում դրսևորած մասնագիտական բարձր պատրաստվածության, աշխատանքային գործունեության նկատմամբ ցուցաբերած պատասխանատու և բարեխիղճ վերաբերմունքի, իրավակարգի պահպանման և ամրապնդման գործում ունեցած նշանակալի արդյունքների համար «Գերազանց ծառայության համար» մեդալով են պարգևատրել Հակակոռուպցիոն կոմիտեի՝
- Տնտեսական գործունեության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հովիկ Սարգսյանը,
- Օպերատիվ-հետախուզական առաջին վարչության ավագ օպերլիազոր Ջ. Մանուկյանը:
«Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով են պարգևատրել Հակակոռուպցիոն կոմիտեի՝
- Արդարադատության շահերի դեմ ուղղված, ինչպես նաև իրավապահ մարմինների ծառայողներին վերագրվող հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հարություն Մկրտչյանը,
- Հանրային ծառայության շահերի դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հովիկ Աթայանը,
- Սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Վահե Զարգարյանը,
- Անդրազգային, ինչպես նաև կոռուպցիոն այլ բնույթի հանցագործությունների քննության վարչության քննիչ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Նաիրա Շահինյանը,
- Ընտրական, ինչպես նաև մասնավոր ոլորտում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ռուբիկ Հակոբյանը,
- Օպերատիվ-հետախուզական երկրորդ վարչության ավագ օպերլիազոր Կ. Բաղդասարյանը:
Ծառայողական պարտականությունները բարձր պատասխանատվությամբ իրականացնելու, օրինակելի և բարեխիղճ գործունեության համար, հուշանվեր-ձեռքի ժամացույցով է պարգևատրվել
- Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-տեխնիկական բաժնի ավագ օպերլիազոր Ա. Ալեքսանյանը:
Աշխատանքային գործունեության ընթացքում դրսևորած մասնագիտական բարձր պատրաստվածության, աշխատանքային պարտականությունների և հանձնարարված առաջադրանքների կատարման նկատմամբ պատասխանատու ու բարեխիղճ վերաբերմունքի համար «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով են պարգևատրվել Հակակոռուպցիոն կոմիտեի՝
- Նախագահի խորհրդական Արթուր Եսայանը,
- Ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Գայանե Բաբայանը,
- Քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Ալեքսան Նիկողոսյանը:
Ամփոփելով պարգևատրման արարողությունը՝ Կոմիտեի նախագահն իր խոսքում նշել է, որ յուրաքանչյուր պարգև կատարված աշխատանքի գնահատանք է, բայց միաժամանակ վստահության արտահայտություն և հետագա աշխատանքի նկատմամբ ավելի մեծ պատասխանատվություն, իսկ կառույցի հեղինակությունը ձևավորվում է յուրաքանչյուրի աշխատանքով և վարքագծով:



