Հաղթանակ թաղամասում ծեծկռտուքին հաջորդած ողբերգական վթարից տուժած 2-ամյա երեխան դեռ վերակենդանացման բաժանմունքում է
Երևանի Հաղթանակ թաղամասում մայիսի 30-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով տուժած 2-ամյա երեխայի վիճակը գնահատվում է կայուն։
«Երեխայի մոտ լավացում կա՝ դրական դինամիկայով։ Դեռևս վերակենդանացման բաժամունքում է, վաղը կտեղափոխվի բաժանմունք։ Գտնվում է բժիշկների հսկողության տակ»,- տեղեկացրել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից։
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին շանը վրաերթի ենթարկելու հարցի շուրջ մի խումբ անձինք Երևանի Հաղթանակ թաղամասում պարզաբանումներ են արել, որը վերածվել է ծեծկռտուքի: Այնուհետև միջադեպի մասնակիցներն ավտոմեքենաներով հետապնդել են իրար: Այդ ընթացքում մասնակիցներից մեկը «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 42-ամյա Անի Խ.-ին և նրա 2-ամյա որդուն: Վրաերթի հետևանքով 42-ամյա կինը մահացել է, իսկ որդին հոսպիտալացվել: