հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«ՀԱԷԿ-ի վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով ուսումնավարժություն՝ Արմավիրի մարզում

«ՀԱԷԿ-ի վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով ուսումնավարժություն՝ Արմավիրի մարզում

Ապրիլի 20-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչությունն Արմավիրի մարզի Խոյ համայնքում անցկացրել է «ՀԱԷԿ–ի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն։

Ուսումնավարժության նպատակն էր ստուգել և կատարելագործել շտաբային ուսումնավարժության մասնակից կազմի հմտություններն ու ունակությունները` միջուկային և ճառագայթային վթարների դեպքում աղետի գոտու բնակչության պաշտպանության միջոցառումների ղեկավարման գործում:

Ուսումնավարժությանը մասնակցել են Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար կազմը, Հայթաղ, Աղավնատուն, Հովտամեջ և Ծաղկալանջ բնակավայրերի վարչական ղեկավարները։

Ուսումնավարժությունը մեկնարկել է մասնակիցների ազդարարմամբ, ավարտվել արդյունքների ամփոփմամբ ու գնահատմամբ: Մասնակիցների կողմից բարձրացվել են խնդրահարույց հարցեր, որոնց ուղղությամբ տեղում ընտրվել են լուծման ուղիներ։

  • Կիսվել: