շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
«Հ1»-ը պետք է փոխի օրհներգի էդ հնամաշ հոլովակը, ասում են՝ մեկ ա ժամը 12-ին ո՛չ լսող, ո՛չ ոտի կանգնող կա. Փաշինյան

«Հ1»-ը պետք է փոխի օրհներգի էդ հնամաշ հոլովակը, ասում են՝ մեկ ա ժամը 12-ին ո՛չ լսող, ո՛չ ոտի կանգնող կա. Փաշինյան

Եկեք խնդրենք Հանրային հեռուստատեսությանը, որ օրհներգի այդ հնամաշ հոլովակը փոխեն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12–ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչքա՞ն կարելի է, հասկանո՞ւմ եք։ Ես ինձ ինչքան հիշում եմ, այդ մի հոլովակն է։ Մեր պետությունը կամ մեր մյուս կառույցները, հեռուստատեսությունները գումար չունե՞ն, որ երկու տարին մեկ թարմացնեն պետական օրհներքի հոլովակը։ Սա վերաբերմունք է, չէ՞։ Ոնց որ մենք միշտ նույն շորերով ման գանք, կանե՞նք տենց բան։ Բայց մեր պետությանը հագցնում ենք նույն շորերը, ասում ենք՝ հա դե լավ է էլի, ի՞նչ է եղել, մեկ է ժամը 12-ին ոչ նայող կա, ոչ լսող կա, առավել ևս ոչ էլ ոտի կանգնող կա, ի՞նչ իմաստ ունի։

Սա վերաբերմունք է, որը հետո արտահայտվում է անընդհատ տարբեր տեղերում, տարբեր առիթներով»,–ասաց նա։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը արձագանքեց, որ նման խնդիր դրված է եղել և առաջիկայում այդ հոլովակը հասանելի կլինի և կսկսի կիրառվել, սցենարային առաջարկ է եղել։

  • Կիսվել: