շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Գյումրու Թետչերի փողոցում ավտոլվացման կետի տանիք է այրվել

Գյումրու Թետչերի փողոցում ավտոլվացման կետի տանիք է այրվել

Սեպտեմբերի 14-ին` ժամը 01։11-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Թետչերի փողոցում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թետչերի փողոցում գտնվող ավտոլվացման կետի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:04-ին, մարվել՝ 02:24-ին: Այրվել են ավտոլվացման կետի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ):

  • Կիսվել: