չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 70 հիվանդ է բուժվում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 70 հիվանդ է բուժվում

Վերջին երկու օրում Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացման 32 դեպք է արձանագրվել, ընդհանուր առմամբ առողջացածների թիվը 58 է։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

 

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով 70 հիվանդ է բուժվում, նրանցից 58-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 25 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում, հիվանդության արդյունքում արձանագրվել է մահվան 6 դեպք: Հիվանդության անախտանիշ ընթաքով 58 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 276 քաղաքացի։

 

Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1356 նմուշառում, որից 33 նմուշառման հետազոտությունը կատարվել է Գյումրիում»,-ասված է հրապարակման մեջ:

  • Կիսվել: