երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Գյումրիում վրացական համարանիշներով Mercedes-ով վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավորը

Գյումրիում վրացական համարանիշներով Mercedes-ով վթարի է ենթարկվել ՔՊ-ական պատգամավորը

Այսօր՝ հունիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Ժամը 14։15-ի սահմաններում Գյումրի քաղաքում, Շարլ Ազնավուրի հրապարակում բախվել են Գյումրիի բնակիչներ 37-ամյա Կարեն Սարուխանյանի վարած Mercedes մակնիշի վրացական համարանիշներով ավտոմեքենան և 39-ամյա Սարգիս Գյուլուբեկյանի վարած MAN մակնիշի բեռնատարը։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Թե ով է եղել վթարի մեղավորը՝ պարզվում է։  Mercedes-ի վարորդ Կ. Սարուխանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և ՀՀ ԱԺ պատգամավոր։ 

  • Կիսվել: