ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Գյումրիում ծառը կոտրվել է և վնասելով էլեկտրական լարեր ընկել ճանապարհի երթևեկելի հատված

Գյումրիում ծառը կոտրվել է և վնասելով էլեկտրական լարեր ընկել ճանապարհի երթևեկելի հատված

Հունիսի 7-ին, ժամը 03։18-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խրիմյան Հայրիկ փողոցում ծառը կոտրվել է և վնասելով էլեկտրական լարեր ընկել ճանապարհի երթևեկելի հատված․ խոչընդոտում է երթևեկությանը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները մասնատել են ծառը, հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահմանազատել տարածքը:

  • Կիսվել: