երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գյումրիում շարունակվում է կանգառների տեղադրման գործընթացը

Գյումրիում շարունակվում է կանգառների տեղադրման գործընթացը

Գյումրիում շարունակվում է կանգառների տեղադրման գործընթացը։ Ինչպես տեղեկացրին  Գյումրու համայնքապետարանից՝ նոր ու հարմարավետ կանգառների տեղադրման գործընթացն իրականացվում է մասնավոր ներդրման արդյունքում: Ներդրողը «Տրիպլ Սի» ՍՊԸ-ն է:  Համագործակցության մեկնարկը տրվել էր 2019 թվականին: Նախատեսված էր տեղադրել 70 նոր կանգառ, որից 53-ն արդեն տեղադրվել է:

Միևնույն ժամանակ, սուբվենցիոն ծրագրի շրջանակներում  քաղաքում շարունակվում են լուսացույցների տեղադրման/թարմացման աշխատանքները: 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերվել լուսացույցների 16 կոմպլեկտ, որոնց թվում՝ նաև հետիոտնային անցումների համար նախատեսված։ Լուսացույցների տեղադրման/թարմացման աշխատանքներն ընթացքի մեջ են: Աշխատանքների իրականացաման համար հայտարարված մրցույթը շահել է «Դավ Փրոջեքթ» ՍՊԸ-ն:     

  • Կիսվել: