Գյումրիում «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 56–ամյա տղամարդը մահացել է. նրան դուրս էին բերել հողաշերտի տակից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 2-ին, Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում մահացել է Վանաձոր քաղաքի բնաիչ, 56-ամյա Սպարտակ Հ.-ն:
Ինչպես հայտնում է ֆոտորագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ նշված կենտրոն է տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոնից, որտեղ պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխվել էր մայիսի 27-ին:
Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները պարզել են, որ մայիսի 27-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում Սպարտակ Հ.-ն «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ի կողմից Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 5 հասցեում ընթացող շինարարական աշխատանքներ կատարելիս հողաշերտը փլվել է նրա վրա, ինչից հետո Գյումրու շտապօգնության կայանի բժիշկների կողմից նա տեղափոխվել էր հիվանդանոց:
Փաստի առթիվ ոստիկանության Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննության:



