ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Գյումրիում փլուզվել է նկուղային ավտոտնակի ասֆալտապատ ծածկը

Գյումրիում փլուզվել է նկուղային ավտոտնակի ասֆալտապատ ծածկը

Մարտի 20-ին՝ ժամը 12։49-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքի ետնամասում փլուզվել է չշահագործվող ավտոտնակի ծածկը։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ փլուզվել է նկուղային ավտոտնակի ասֆալտապատ ծածկը (մոտ 15 քմ)․ առկա է հետագա փլուզման վտանգ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

  • Կիսվել: