ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Գյումրիում Nissan մակնիշի ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել

Գյումրիում Nissan մակնիշի ավտոմեքենայում տղամարդու դի է հայտնաբերվել

Այսօր՝ հուլիսի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Գյումրու շտապօգնության կայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է  ստացվել, որ բժիշկների հերթապահ խուբը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի Լալայան փողոց, որտեղ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են տամարդու դի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: