երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի կազմավորման 82-ամյակն է․ Ավիացիայի մասնակցությամբ շքերթ է անցկացվել

Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի կազմավորման 82-ամյակն է․ Ավիացիայի մասնակցությամբ շքերթ է անցկացվել

Գյումրիում գտնվող ռուսական ռազմակայանը տոնում է կազմավորման 82- ամյակը։ Ինչպես հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն, տեղեկությունը տրամադրել է Հայաստանում Ռուսական տան մամուլի ծառայությունը:

Տարեդարձը նշել են շքերթով, համերգով և շոու ծրագրով, որի ժամանակ հատուկջոկատայինները ցուցադրել են իրենց հմտությունները:

Շքերթին մասնակցել է նաև ավիացիան։ Կործանիչների և ուղղաթիռների օդաչուները բարձրագույն օդանավավարության հնարքներ են ցուցադրել:

Տեղի է ունեցել նաև բազայի հովանավոր Ալեքսանդր Նևսկու կիսանդրու բացումը։

Նշենք, որ 435-րդ հրաձգային դիվիզիայի 1415-րդ հրաձգային գունդը կազմավորվել է 1941 թվականի դեկտեմբերի 29-ին Սվերդլովսկի մարզում։ Այս գունդը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, իսկ 1946 թվականին տեղափոխվել է Լենինական (այժմ ՝ Գյումրի) և տեղակայվել Ալեքսանդրապոլի ամրոցում:

  • Կիսվել: