ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
 Գյումրիում  «Ֆաբրիկա» խանութների ցանցի մասնաճյուղերից մեկում էլեկտրական հոսանքի լարերից հրդեհ է բռնկվել

Գյումրիում «Ֆաբրիկա» խանութների ցանցի մասնաճյուղերից մեկում էլեկտրական հոսանքի լարերից հրդեհ է բռնկվել

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Գյումրիում գործող հագուստի «Ֆաբրիկա» խանութների ցանցի Շահումյանի մասնաճյուղում: Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ:

ՇՄ փրկարարական վարչությունից հայտնեցին, որ 10:23-ին ստացած ահազանգին արագ արձագանքել են: Արդեն 10:39-ին հնարավոր է եղել հրդեհը մեկուսացնել, 10:48-ին՝ մարել:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ հրդեհը բռնկվել է էլեկտրական հոսանքի լարերից: Այրվել են հոսանքի վահանակը, փայտե դարակաշարը:

Փրկարարական վարչության ծառայողները տարհանում չեն կազմակերպել. խանութի աշխատակիցները եղել են դրսում:

  • Կիսվել: