հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Գյումրիում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Երեկ՝ մայիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 22:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 65/1 հասցեի դիմաց բախվել են Գյումրի քաղաքի բնակիչներ, 36-ամյա Արթուր Հ.-ի վարած Opel մակնիշի և 37-ամյա Մխիթար Մ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Արթուր Հ.-ն և նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 26-ամյա Ա. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: