հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Գյումրիում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ավտոտնակի պատին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում

Գյումրիում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ավտոտնակի պատին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում

Մայիսի 30-ին, ժամը 16:40-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մուշ» թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 2000 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ավտոտնակի պատին. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ:
 

  • Կիսվել: