երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Գյումրիում ավտոերթ է տեղի ունենալու

Գյումրիում ավտոերթ է տեղի ունենալու

Շուշիի գրավումը սոսկ քաղաքի ազատագրում չէր, այն հաղթանակ էր, հաղթանակ, որը մեզ ազատագրեց զոհի բարդույթի կապանքներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է գյումրեցի ակտիվիստ Կարապետ Պողոսյանը։

«Սիրելի հայեր, Շուշին հանձնելով մեզ կրկին փորձում են մտցնել թույլի, պարտվողի, զոհի կապանքների մեջ, հետևաբար պետք է ընդվզել և կրկին շտկելով մեջքներս միմիայն հաղթանակներ տոնել։

Եկեք այսօր էլ հարսանիք անենք, հարսանիք լեռներում, եկեք յուրաքանչյուրս մեր քաղաքում, մեր գյուղում անհնազանդության երթեր անենք, դրոշներով, ժպիտով ու հաղթական կեցվածքով, եկեք ցույց տանք մեր կամքը...

Ես և իմ ընկերները այսօր դրոշներով ավտոերթ ենք անելու Գյումրի քաղաքում, այն կմեկնարկի ժամը 17։00, Կ.Դեմիրճյան 1/2 հասցեից։

Ցանկացողները թող միանան, սիրով կսպասենք»։

  • Կիսվել: