երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Գյումրիում 18-ամյա աղջիկը կամրջից ցած է նետվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Գյումրիում 18-ամյա աղջիկը կամրջից ցած է նետվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 19-ին  Գյումրու շտապօգնության կայանից Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ստացված  ահազանգի փաստով, գրում է shamshyan.com-ը։

Այդ օրը՝ ժամը 11:45-ի սահմանում, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մուշի բաժին, որ «Պոլիտրավմա, զույգ ազդրերի բաց կոտրվածք, կզակի արյունահոսող վերք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ շտապ օգնության  իրենց մոտ է տեղափոխվել երիտսարդ աղջիկ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց  տեղափոխվածը Գյումրիի բնակիչ, 18-ամյա Ա․ Ք.-ն է, ով  հիվանդանոց է տեղափոխվել Գյումրու կամրջի տակից:

Ըստ նախնական տեղեկության՝ նա փորձել է ինքնասպան լինել: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

  • Կիսվել: