շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Գյումրի տներից մեկի  խորդանոցում հրդեհ է բռնկվել․ այրվել է կուտակած վառելափայտ

Գյումրի տներից մեկի խորդանոցում հրդեհ է բռնկվել․ այրվել է կուտակած վառելափայտ

Մարտի 16-ին, ժամը 00։36-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի տներից մեկի մոտակա խորդանոցում։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:11-ին, մարվել՝ 01:24-ին: Այրվել են տան մոտակա խորդանոցի տանիքը (մոտ 15 քմ), ներսում կուտակած վառելափայտ (մոտ 5 խմ) և կենցաղային իրեր:
 
 
 
 
 

  • Կիսվել: