հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Գյումրի համայնքի ղեկավարն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

Գյումրի համայնքի ղեկավարն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր՝ նոյեմբերի 11-ին, առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել համայնքապետարանի աշխատակազմի հետ: Վարդգես Սամսոնյանն իր խոսքում կարևորել է համատեղ արդյունավետ աշխատանքն ու միաժամանակ ընդգծել, որ արվելու է հնարավորն ընթացքի մեջ գտնվող ծրագրերը պատվով շարունակելու համար:

Խորհրդակցության ընթացքում Վարդգես Սամսոնյանը առանձին-առանձին անդրադարձել է նաև համայնքապետարանի բաժիններին, բաժնի ղեկավարների հետ քննարկվել են այս պահին և առաջիկայում կատարվելիք աշխատանքները ու դրանց առնչվող հարցերը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աշխատակիցների կարգապահությանն առնչվող հարցեր:

 

  • Կիսվել: