երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Գյուղը ելք-մուտք չունի․ անհրաժեշտության դեպքում կօգտագործենք ուղղաթիռ․ Ճոճկանի գյուղապետ

Գյուղը ելք-մուտք չունի․ անհրաժեշտության դեպքում կօգտագործենք ուղղաթիռ․ Ճոճկանի գյուղապետ

Այս պահին երկու կամուրջն էլ փլվել է, (Ճոճկանը -խմբ․) ելք-մուտք չունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ճոճկան համայնքի համայնքապետ Արա Սիրադեղյանը։

«Ճոճկանը բարձր գոտում է գտնվում, հեղեղումներից չի տուժել, միայն ճանապարհների խնդիր է։ Այս պահին հրատապ կարիքներ չկան։ Ամեն ինչ համաձայնեցված եմ համայնքապետարանի հետ, խնդիրները լուծվում են»,- ասաց նա։

Համայնքապետը նշեց, որ թեև ներկայումս հստակ պլաններ չկան, թե ինչպես են կազմակերպելու գյուղից ելքն ու մուտքը՝ բայց անհրաժեշտության դեպքում ամեն հնարավորություն կօգտագործելի, անգամ՝ ուղղաթիռի կիրառմամբ։

 

  • Կիսվել: