չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Գուրգեն Մադոյանը Եվրոպական խաղերում մեկնարկեց փայլուն հաղթանակով

Գուրգեն Մադոյանը Եվրոպական խաղերում մեկնարկեց փայլուն հաղթանակով

Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվող Եվրոպական խաղերում բռնցքամարտի մրցաշարում փայլուն հաղթանակով մեկնարկեց բռնցքամարտի Հայաստանի թիմի ներկայացուցիչ Գուրգեն Մադոյանը։

Sputnik Արմենիայի փոխանցմամբ, 71 կգ քաշային Գուրգեն Մադոյան մեկնարկային մենամարտում մրցեց Չեռնոգորիայի ներկայացուցիչ Ստեֆան Սավկովիչը և 5:0 հաշվով հաղթանակ տարավ։
Гурген Мадоян во время боя с представителем Черногории Стефаном Савковичем на III Европейских Летних Играх (25 июня 2023). Краков - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2023
Նշենք, որ երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը։
 
Անի Հովսեփյանի մրցակիցը կլինի Փախստականների օլիմպիական հավաքականը ներկայացնող Քինդի Ջանկե Նգամբան, իսկ Դավիթ Չալոյանը մեկնարկում ուժերը կչափի Սերբիայի ներկայացուցիչ Վլադան Բաբիչի հետ:
Гурген Мадоян во время боя с представителем Черногории Стефаном Савковичем на III Европейских Летних Играх (25 июня 2023). Краков - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2023
Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից առաջին մենամարտերում հաղթանակներ են տարել նաև Արթուր Բազեյանը, Նարեկ Հովհաննիսյանն ու Համբարձում Հակոբյանը։
Եվրոպական խաղերը օլիմպիական վարկանիշային են բռնցքամարտիկների համար։
Гурген Мадоян после боя с представителем Черногории Стефаном Савковичем на III Европейских Летних Играх (25 июня 2023). Краков - Sputnik Արմենիա, 1920, 25.06.2023

  • Կիսվել: