ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Գումար կհատկացվի «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրի իրականացման համար

Գումար կհատկացվի «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրի իրականացման համար

«Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է որոշում:

Որոշմամբ՝  2025 թ. պետբյուջեից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված գումարի ավելացման դեպքում, ըստ  «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ի  կողմից ներկայացվող կանխատեսումների, նախորդ տարիներից և նոր սուբսիդավորվող մոտ 7589 ընտանիք (առանց առաջնային շուկայից օգտվող շահառուների) հնարավորություն կունենա շարունակելու օգտվել  ծրագրի շրջանակում պետության կողմից ստացվող սուբսիդավորման հնարավորությունից: Արդյունքում՝ հնարավոր կլինի ապահովել «Աջակցություն երիտասարդ ընտանիքներին» միջոցառման ոչ ֆինանսական ցուցանիշով սահմանված  թվով 690 նոր սուբսիդավորվող ընտանիքների, ինչպես նաև առաջնային շուկայից և ավելի  շահավետ պայմաններից օգտվող մոտ 72  շահառուների սուբսիդավորումը:

  • Կիսվել: