Աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը ՀՀ-ում բնակարանների նկատմամբ. աղբյուր
Հայաստանում կտրուկ աճել է ռուսաստանցիների հետաքրքրությունը բնակարանների նկատմամբ, և իրավիճակը հիշեցնում է 2022 թվականը, տեղեկացնում է «Վյորստկա»-ն:
Նշվում է, որ երևանյան ռիելթորների խոսքով՝ վերջին ամիսներին մայրաքաղաքում բնակարանների վարձակալության գներն աճել են մոտ 30 տոկոսով, ինչը պայմանավորված է նոր ժամանողների հոսքով։
Մասնագետները նշում են սեպտեմբերից սկսվող վարձակալության բազմաթիվ հարցումների մասին՝ ենթադրելով, որ ռուսաստանցիները ձգտում են հեռանալ երկրից մինչև ՌԴ Պետդումայի ընտրությունները։
Ինչպես հաղորդվում է՝ ներկայում դիմողների մեծ մասը՝ շուրջ 80 տոկոսը վերջերս տեղափոխվածներ են կամ նրանք, ովքեր պատրաստվում են տեղափոխվել։
Ընդգծվում է նաև, որ իրավիճակին լրացուցիչ լարվածություն է հաղորդում նաև այն, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր Ռուսաստանի իշխանությունների կողմից աշնանը «մոբիլիզացիայի ընդլայնման» հնարավոր պլանների մասին։



