ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Գուգարք գյուղում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Գուգարք գյուղում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են

Հունվարի 14-ին, ժամը 08:25-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել 7 փրկարար ծառայող:

Հիշեցնենք, որ հունվարի 13-ին, ժամը 14:01-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղից դեպի արևելք ընկած սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։48-ին։ Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ։ Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։

 

 

  • Կիսվել: