չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԳԹԿ փոխտնօրենը ամփոփում է արդյունքները․ Հաճելի անկանկալ էր, որ «հայոց պատմության» միջին գնահատականը 14 էր

ԳԹԿ փոխտնօրենը ամփոփում է արդյունքները․ Հաճելի անկանկալ էր, որ «հայոց պատմության» միջին գնահատականը 14 էր

Մինչեւ քննությունները մենք սպասում էինք, որ արդյունքները ավելի ցածր կլինեն, քան նախորդ տարվա հունիսին եւ այդպես էլ եղավ: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ անդրադառնալով բուհերի ընդունելության քննությունների առաջին՝ ձմեռային փուլի արդյունքներին:

 «Երեխաների մեծ մասը դեռ չի ավարտել դասընթացի ծրագրային նյութը եւ չէր կարող ավելի բարձր գնահատական ստանալ: Իսկ թեստերը կազմվում են ամբողջ ծրագրային նյութի հիման վրա:

Ինչպես գիտեք, ամենաշատ դիմորդները եղել են անգլերենի քննությանը: Մասնակցել է 3080 դիմորդ, միջին գնահատականը եղել է 12,9, բայց դրական միավորի շեմը չի հաղթահարել 480 դիմորդ, որը կազմում է 15,7 տոկոսը: Որպես կանոն անգլերենի գնահատականը միշտ եղել է բարձր, համեմատած հայոց լեզվի:

Մեզ համար հաճելի անկանկալ էր «հայոց պատմության» միջին գնահատականը 14 էր:

«Կենսաբանության» գնահատականը 13,1 էր, բայց 14,3 տոկոսը չի հաղթահարել դրական շեմը: «Աշխարհագրության» գնահատականը եղել է 14,1»,-ասաց Նասիբյանը:

Նրա խոսքով, «Քիմիայից» 37 տոկոսն ստացել է անբավարար գնահատական, «Ռուսաց լեզվից» 29,5 տոկոսն ստացել է անբավարար գնահատական եւ «Մաթեմատիկայից» 27,5 տոկոսը:

«Մասնակիցներից առավել շատ 18-20 միավոր ստացել են «կենսաբանությունից», «հայոց պատմությունից» եւ «աշխարհագրությունից»: Մասնավորապես, «հայոց պատմությունից» 29,7 տոկոսը ստացել է 18-ից բարձր միավոր եւ «կենսաբանությունից» 21 տոկոսն է ստացել 18-ից բարձր միավորներ:

Ընդհանուր առմամբ 10817 իմորդ-քննությունից անբավարար է եղել 2376 դիմորդի քննությունը եղել է անբավարար»,-ասաց Նասիբյանը:

Նա կանխատեսեց, որ ձմեռային քննությունների մասնակիցների մեծ մասը ամռանը եւս կհանձնի քննություններ եւ նախորդ տարվա ամառային քննության համեմատ միջին գնահատականները ավելի բարձր կլինեն:

 

  • Կիսվել: