Գրին քարտի խաղարկության վերաբերյալ ցանկացած ծանուցում կեղծիք է
Գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ Էլ․ փոստով, նամակով, տեքստային հաղորդագրությամբ կամ հեռախոսազանգով ստացված ցանկացած ծանուցում կեղծիք է։ Այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
«Զգուշացե՛ք խաբեությունից։ DV-2024-ում կամ գրին քարտի խաղարկությունում շահելու վերաբերյալ Էլ․ փոստով, նամակով, տեքստային հաղորդագրությամբ կամ հեռախոսազանգով ստացված ցանկացած ծանուցում կեղծիք է։ Շահման մասին տեղեկություն ստանալու միակ ճանապարհը կարգավիճակի ստուգումն է dvprogram/state.gov/ESC էջում»,- ասված է հաղորդագրության մեջ


