հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գրիգորի Խաչատուրովին պատժում են երկրի սահմաններն ամուր պահելու համար. Արդարադատության գեներալ-մայոր

Գրիգորի Խաչատուրովին պատժում են երկրի սահմաններն ամուր պահելու համար. Արդարադատության գեներալ-մայոր

Այսօրվա իշխանությունների կողմից ընդհանրապես բարոյական, իրավական, որևէ նորմալ վարքագծի սպասելը միամտություն է. ես երկար տարիներ աշխատել եմ իրավապահ համակարգում և երբևէ այսպիսի բան չեմ տեսել, Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական խմբի հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարեց արդարադատության գեներալ-մայոր, «Պահեստազորի սպաների» շարժում կազմակերպության համահիմնադիր Թաթուլ Պետրոսյանը։

«Մարդուն մեղսագրվող արարքի վաղեմության ժամկետն ընդամենը 3 ամիս հետո լրանում է, բայց մարդուն կալանքի տակ են պահում։ Այս իշխանությունների համար կալանքը ոչ թե խափանման միջոց է, այլ՝ պատիժ։ Հիմա Գրիգորի Խաչատուրովին պատժում են սպայական արժանապատիվ վարքագիծ ունենալու համար, պատժում են, որ ինքը երկրի սահմաններն ամուր է պահել» , - ասաց Թաթուլ Պետրոսյանը։

Արդարադատության գեներալ-մայորի գնահատմամբ՝ գործ ունենք ոչ թե իրավական համակարգի, այլ պարզապես ուղղորդված գորոծողությունների հետ։

«Այս իշխանություններն արժանապատիվ սպաներին պահում են ճաղերի հետևում, վախենում են նման անձանցից, հետևաբար, այս վարքագիծն են դրսևորում»,-նշեց Պետրոսյանը։

  • Կիսվել: